73 տարեկանում Ֆրանսիայում մահացել է հայտնի աստղաֆիզիկոս Անդրե Բրագիչը:

Նա հայտնի էր դարձել ամերիկացի աստղագետ Ուիլյամ Հաբբարդի հետ միասին Նեպտունին գոտեւորող օղակները հայտնաբերելու ու Սատուռնի օղակները ուսումնասիրելու շնորհիվ: Բրագիչը նաեւ մասնակցել է NASA–ի աշխատանքներին՝ «Կասսինի» ու «Վոյաժեր» սարքերը տիեզերք ուղարկելու համար:

Բրագիչի անունով է կոչվել թիվ թիվ 3488 աստերոիդը, հայտնում է BBC–ն: