Գաղտնիք չէ, որ Հայաստանում զինվորների ձայներն ամբողջությամբ անցնում են իշխանությանը։ Այս մասին մայիսի 16-ին՝ ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի 2-րդ ընթերցման քննարկումների ժամանակ, հայտնել է ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը։

Նրա խոսքով՝ հասարակության առաջարկների թվում է շարքային զինվորների քվեարկությունը դադարեցնելը, քանի որ Զինված ուժերի վրա ազդում է իշխանությունը, որը կարողանում է այդ ձայներն իր օգտին տանել։ «Մենք ոչ ոքի չենք մեղադրում, ուղղակի ասում ենք, որ կա նման խնդիր։ Բայց բոլորը  լռում են, իսկ ասում ես, վատամարդ ես դառնում։ Ստացվում է, որ իշխանությւնը դեռ նախքան քվեարկության սկիզբը + իքս թվով ձայն է ունենում։ Այս եւ մի շարք այլ հարցեր լուծման կարիք ունեն, եւ խմբակցությունը չի կարող ԸՕ ներկայիս նախագծին հավանություն տալ»,- ասել է Բիշարյանը։