Երկրորդ սերնդի Peugeot 3008-ի պաշտոնական շնորհանդեսը կկայանա այս տարվա մայիսի 23-ին:
YouTube-ում հրապարակված տեսանյութում երեւում է, որ արտաքինից նոր Peugeot 3008-ը չափազանց տարբերվում է իր նախորդից: Ինչպես ենթադրվում էր, նոր մոդելը Peugeot Quartz-ի ոճով է, որը ներկայացվել է 2014 թվականին, Փարիզի ավտոսրահում:
Peugeot 3008-ը, հավանաբար, կառաջարկվի դիզելային երկու շարժիչով՝ 90 եւ 150 ձիաուժ հզորությամբ, ինչպես նաեւ 1.2 լիտր ծավալով բենզինե տուրբոշարժիչ՝ 130 ձիաուժ հզորությամբ:












