Հայկական կողմն առաջարկել է հաջորդ հանդիպումն անցկացնել մոնիտորինգի հաստատումից հետո: Այս մասին Վիեննայից վերադառնալու ճանապարհին լրագրողներին ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ԱԳ նախարարների հետ հանդիպմանն ու համատեղ հայտարարությանը:

«Խոսակցություն գնաց այն մասին, որ որոշ ժամանակ հետո ճիշտ կլինի հանդիպել: Եվ մենք մի կառուցողական առաջարկություն արեցինք. քանի որ խոսքը գնում էր հրադադարի ռեժիմը պահպանելու ուղղությամբ համանախագահների կողմից մոնիտորինգի հաստատման մասին, մենք առաջարկեցինք, որպեսզի այդ մոնիտորինգը հաստատվի մինչ մեր հանդիպումը: Սա կլինի կողմերի կողմից կառուցողական մոտեցում»,- տեղեկացրել է հանրապետության ղեկավարը:

Հիշեցնենք, որ նախօրեին Վիեննայում կայացած բազմակողմ հանդիպման արդյունքներով ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների արտգործնախարարները համատեղ հայտարարություն էին ընդունել: