ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ԱՄՆ-ում հանդիպել է Միացյալ Նահանգների Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանի հետ: Նշենք, որ ԼՂՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը գտնվում է ԱՄՆ-ում:

Հանդիպման ժամանակ կոնգրեսականը դրական է գնահատել Ղուլյանի հետ հանդիպումը, հավաստիացնելով, որ այսուհետ եւս ուշադրության կենտրոնում կպահի Ղարաբաղի հետ կապված հարցերը: Բերմանն ընդգծել է, որ ԱՄՆ քաղաքականության նպատակը Հարավային Կովկասում խաղաղություն ու կայունություն պահպանելն է: