Միջերկրական ծովում անհետացած EgyptAir ավիաընկերության ուղեւորատար օդանավում եղել է 30 եգիտատոսցի եւ 15 ֆրանսիացի, հաղորդում է Եգիպտոսի ավիացիայի նախարարությունը:
Բացի այդ, օդանավում եղել են երկու իրացի եւ մեկական Բրիտանիայի, Բելգիայի, Քուվեյթի, Սաուդյան Արաբիայի, Սուդանի, Չադի, Պորտուգալիայի, Ալժիրի եւ Կանադայի քաղաքացիներ:
Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Twitter-ի իր էջում գրել է, որ նախնական տվյալներով Փարիզ-Կահիրե չվերթի ուղևորների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան:
Ըստ գերատեսչության, օդանավի հետ կապն ընդհատվել է առավոտյան ժամը 2.30-ին (Երեւանի ժամանակով 04.03-ին), երբ օդանավը գտնվել է Միջերկրական ծովի վրա, Եգիպտոսի ափից 280 կմ հեռավորության վրա: Ենթադրաբար այն ընկել է ծովը, որոնումներ են սկսվել:
Ընդհանուր առմամբ, Փարիզից Կահիրե թռչող օդանավում եղել է 66 մարդ: EgyptAir ավիաընկերությունում արտակարգ օպերատիվ շտաբ է ստեղծվել:





























