Իրանական HESA ավիաշինարարական կորպորացիան մտադիր է մինչեւ 2015թ. եւս 30 ԱՆ-140 ինքնաթիռներ կառուցել (իրանական տարբերակը կոչվում է IrAn-140): Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 30-ին Ուկրաինայում հայտարարել է ընկերության ներկայացուցիչ Մոհսեն Մուսավին:
Իրանը սկսել է հավաքել ինքնաթիռները դեռ 2001թ.: Այդ ժամանակվանից հավաքվել է տարբեր տվյալներով 10-ից 14 օդանավ, որոնք բոլորն էլ շահագործվում են երկրի ներսում: IrAn-140-ը բազային համալրմամբ արժե մոտ 15 մլն դոլար:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իրանը սեփական ինքնաթիռ է մշակել 150 ուղեւորների համար: ԱՆ-140-ը կարող է տեղափոխել մինչեւ 52 ուղեւոր:




























