Եկատերինբուրգում դարատանի առաջ կկանգնեն անչափահաս ծայրահեղականներ: Ինչպես հաղորդում է RBC-ն` հղում անելով Սվերդլովսկի մարզի դատախազության մամուլի ծառայությանը, նրանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել «ծայրահեղական ընկերակցության կազմակերպում», «խուլիգանություն» եւ «վանդալիզմ» հոդվածներով:
2010-ի հունվարին մեղադրյալները խուլիգանական գործողություններ են կատարել բուհերից մեկի հանրակացարանում, այսպես կոչված, «Մոլոտովի կոկտեյլների» օգտագործմամբ, որտեղ ապրում են ոչ սլավոնական ազգության ուսանողներ: Կազմակերպության անդամներից մեկը մեղադրվում է նաեւ բնակելի շենքերից մեկի պատին ծայրահեղական բովանդակության գրություններ թողնելու համար:
Նախնական հետաքննությունը պարզել է, որ այդ կազմակերպությունը ստեղծվել է 2009-ին` բազմիցս դատապարտված 21-ամյա երիտասարդի կողմից: Կազմակերպության անդամներից երեքն անչափահասներ են, որոնց նկատմամբ եւս մեղադրանքներ են առաջադրվել: Կազմակերպության անդամների մականունների շարքում կան «Հիտլեր», «Ֆաշիստ» եւ «Գես» անունները:




























