Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Դավիթ Փախչանյանը նշանակվել է Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ - ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ:
Նախագահի հրամանագրում, մասնավորապես, ասվում է.
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 125-րդ կետը՝ որոշում եմ.
Դավիթ Փախչանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ - պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ:




























