Չեխիայում ավարտին մոտեցող աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում ամերիկացիները 106:70 հաշվով պարտության մատնեցին Իսպանիայի հավաքականին: Կիսաեզրափակիչի մյուս խաղում չեխերը օվերթայմում 81:77 հաշվով պարտության մատնեցին բելառուսներին:

Կիսաեզրափակիչ

ԱՄՆ - Իսպանիա` 106:70 (29:16, 29:18, 29:19, 19:17)

Չեխիա – Բելառուս` 81:77 ՕԹ (16:15, 16:19, 22:15, 14:19, 13:9)