Հայաստանի ու Իրանի Իսլամական Հանրապետության հարաբերությունները կարող են օրինակ ծառայել տարածաշրջանի այն երկրների համար, որոնք դավանում են ատելույթուն, հայատյացություն, իրանատյացություն: Այս մասին հունիսի 3-ին հայտնել է Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետի իրանագիտության կաֆեդրայի վարիչ Վարդան Ոսկանյանը:
Նրա խոսքով, Իրանի Իսլամական Հանրապետությունը, լինելով փաստացի իսլամական աշխարհի առաջատարներից մեկը, հրաշալի հարաբերություններ է պահպանում Հայաստանի նման ավանդական քրիստոնեական երկրի հետ: «Հայաստանի ու Իրանի հարաբերությունները զարգանում են բացառապես դրական հունով: Վերջին 25 տարում դրանք հայ- իրականական հարաբերությունների յուրահատուկ փուլ են դարձել: Փուլ, որում երկու երկրները կարող են հաջողությամբ ցույց տալ, թե ինչպես են քաղաքական ու կրոնական տարբեր համակարգերով երկու պետությունները կարողանում օրինակելի հարաբերություններ կառուցել»,- ասել է Ոսկանյնը: Այս տեսակետից, շարունակել է իրանագետը, ԻԻՀ քաաղքականությունը Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ բխում է Իմամ Հոմեյնիի առաջարկած գաղափարախոսությունից: «Այսքան բարձր մակարդակի վրա գտնվող հրաշալի հարաբերությունների համար մենք պարտավոր ենք նաեւ Իսլամական հեղափոխության առաջնորդ Իմամ Հոմեյնիին»,- հավելել է Վարդան Ոսկանյանը:





























