39-րդ Համաշխարհային Օլիմպիադայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց տղամարդկանց Ուկրաինայի հավաքականը, որը վերջին 11-րդ տուրում ոչ ոքի խաղաց Իսրայելի հետ եւ մեկ միավոր առաջ անցավ Ռուսաստանից, որը ոչ ոքի խաղաց Իսպանիայի հետ եւ նվաճեց արծաթե մեդալը:
Բրոնզե մեդալին հավակնում են մի քանի հավաքականներ, այդ թվում եւ Հայաստանը: Բրոնզե մեդալակիրը հայտնի կդառնա բոլոր պարտիաների ավարտից եւ լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո:





























