Բջջային Yota օպերատորը ծառայություն է թողարկում, որը թույլ կտա մեսենջերներն օգտագործել ռոումինգում, նույնիսկ զրոյական հաշվեկշռի դեպքում: Այդ մասին ասված է ընկերության մամուլի հաղորդագրությունում, որն ուղարկվել է խմբագրություն, հայտնում է   Gazeta-ն: 

Նորամուծության շնորհիվ Yota-ի բաժանորդները կկարողանան նամակագրություն իրականացնել այնպիսի մեսենջերներում, ինչպիսիք են   WhatsApp-ը, Viber-ը, Telegram-ը, Facebook Messеnger-ը եւ iMessage-ը` անկախ հաշվին միջոցների առկայությունից:   

Ընկերությունում ընդգծել են, որ մեդիաֆայլերի փոխանցումը հնարավոր է միայն ինտերնետ-թրաֆիկի ակտիվացված փաթեթի դեպքում: Զրոյական հաշվեկշռի, ֆինանսական արգելափակման եւ տվյալների փոխանցման անջատված փաթեթի դեպքում օգտատերը կարող է ընդամենը ընդունել եւ ուղարկել տեքստային հաղորդագրություններ:   

Yota-ի տվյալներով, բաժանորդների շրջանում ամենաժողովրդական մեսենջերը    WhatsApp-ն է. նրանում շփվում է հաճախորդների 45 տոկոսը: Բաժանորդների 28 տոկոսն ընտրել է Viber-ը, 8 տոկոսը` Telegram-ը եւ 4 տոկոսը` Facebook Messanger-ը:

Օպերատորի ռոումինգի ծառայությունը մատչելի է աշխարհի  229 երկրում: