Հայաստանի բանտերում պատիժ կրող Իրանի 4 քաղաքացու կհանձնեն Թեհրանին՝ ըստ երկու երկրների միջեւ բանտարկյալների փոխանակման մասին համաձայնագրի:
Իրանի արդարադատության նախարարությանն առընթեր միջազգային համագործակցության հարցերով տնօրեն Մուհամմեդ Ալի Մեհրանֆարն ասել է, որ անցյալ շաբաթ երկու երկրների դատական մարմինների միջեւ համաձայնագիր է կնքվել, փոխանցում է ԻՐՆԱ-ն:
Նա նշել է, որ Հայաստանի բանտերում պատիժ կրող առնվազն 16 իրանցի մոտ ժամանակներս կփոխանցվեն Իրանի Իսլամական Հանրապետությանը:
Հունիսի 1-ին Իրանի եւ Հայաստանի արդարադատության նախարարները երկու երկրների միջեւ բանտարկյալների փոխանակման մասին համաձայնագիր էին ստորագրել:




























