Հայաստանի Վայոց ձորի մարզի դպրոցներում ավարտվել է հայկական պանշետների օգտագործմամբ փորձնական ծրագրի առաջին ուսումնական տարին: Այս մասին հունիսի 6-ին Երեւանում ArmPhone հայկական սմարթֆոնների շնորհանդեսի ժամանակ լրագրողներին տեղեկացրեց Technology and science Dynamics ընկերության գլխավոր տնօրեն Վահան Շաքարյանը:

2016-17 ուսումնական տարում Կրթության եւ գիտության նախարարությունը պատրաստվում է պլանշետների նոր խմբաքանակ պատվիրել:

«Անցյալ տարի նրանք Android խնդրեցին, այս տարի՝ Windows: Այն լեփթոփի տեսքով է, որը կարելի է բաժանել եւ պկանծետ դարձնել»,- հայտարարեց նա:

Հիշեցնենք, որ Վայոց ձորի մարզում «1 աշակերտ՝ 1 համակարգիչ» ծրագրի փորձնական փուլն է: Ծրագիրը տարի կտեւի: Եթե դրա արդյունավետությունն ապացուցվի, 2019 թվականից կգործի նաեւ այլ մարզերում, իսկ 2025 թվականին՝ նաեւ Երեւանում: