Apple-ի սարքավորումներից օգտվողները հիմնականում ամաչում են հասարակական վայրերում օգտագործել Siri ձայնային օգնականը: Այս մասին են վկայում Creative Strategies ընկերության հետազոտությունները:
Ընկերությունը հարցում է անցկացրել Siri-ից օգտվող մարդկանց շրջանում եւ պարզել, որ հարցվածների 97 տոկոսն ամաչում է դա անել հրապարակավ:
Ամենից հաճախ ձայնային օգնականն ակտիվացնում են մեքենայում՝ 62 տոկոս եւ տանը՝ 39 տոկոս: Բացի այդ, հարցման մասնակիցները խոստովանել են, որ ամաչում են Siri-ից օգտվել աշխատանքի վայրում:
Հարցմանը մասնակցել է 500 ամերիկացի: Հարցումը ցույց է տվել նաեւ, որ թեպետ ամերիկացիները սովոր են հասարակական վայրերում հեռախոսով բարձրաձայն զրուցելուն, այդուհանդերձ էլեկտրոնային զրուցակին ընկալվում է որպես ինչ-որ նոր բան:




























