Հանրապետությունում մեկնարկել են Հայոց լեզու եւ Հայ գրականություն առարակաների ընդունելության միասնական քննությունները: 11 հազար 375 դիմորդից այս տարի այդ առարկաներից քննություն է հանձնում ավելի քան 6 հազար դիմորդ: (ֆոտոռեպորտաժ)

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն այսօր եղել է Երեւանի թիվ 170 դպրոցի քննական կենտրոնում, հետեւել քննության ընթացքին: Լեւոն Մկրտչյանը դիմորդներից հետաքրքրվել է՝ ինչ տրամադրվածություն ունեն եւ ոգեւորել է նրանց:

Լրագրողների հետ զրույցում նախարարը նշել է, որ ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի հասարակական լարվածություն չկա:

Հիշեցնենք, որ ամեն տարի այս քննությունից շատերն են դժգոհում՝ ընտրական թեստերի բարդ լինելու պատճառով: