ԵԱՀԿ առաքելությունը որեւէ կերպ կապված չէ ՄԱԿ-ում Ադրբեջանի նախաձեռնության հետ, դա այլ առաքելություն է, որը կապ չունի ՄԱԿ-ի հետ: Այդ մասին հոկտեմբերի 4-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նրա խոսքով, ավելին, համանախագահներին ուղեկցելու է ՄԱԿ-ի միայն մեկ ներկայացուցիչ:

«Մյուս դետալները պարզ կլինեն համանախագահների՝ հոկտեմբերի 6-ին տարածաշրջան կատարած այցի ընթացքում»,- նկատել է Նալբանդյանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ԵԱՀԿ գնահատման առաքեությունը սկսելու էր իր աշխատանքը հոկտեմբերի 4-ին Լեռնային Ղարաբաղում, սակայն, փաստահավաք խումբը դեռ չի ժամանել ԼՂ: