Տեղացած առատ անձրեւից առաջացած ջրհեղեղի, ուժեղ քամու հետեւանքով հունիսի 8-ի գիշերը  ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ տուժել  է մի քանի զինծառայող: NEWS.am-ի հետ զրույցում  ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ասաց, որ զինծառայողներին ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնությունը: Դեպքի վերաբերյալ  այլ մանրամասներ Արծրուն Հովհաննիսյանը չհաղորդեց:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ տեղացած առատ անձրեւից առաջացած ջրհեղեղի, ուժեղ քամու հետեւանքով հունիսի 8-ի գիշերը  ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ անհետ կորել են N զորամասի ժամկետային զինծառայողներ կրտսեր սերժանտ Վարդան Կարապետի Ղրմաջյանը եւ շարքային Արմեն Պավելի Գազարյանը:  ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից, հայտնել էին, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 00:30-ի սահմանում:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Վարդան Ղրմաջյանի դին հայտնաբերվել է ժամը 05:45-ի սահմաններում, իսկ Արմեն Գազարյանի՝ դին ժամը 09:30-ի սահմաններում՝ հարակից տարածքներից:

Երկրորդ կայազորային քննչական բաժնում դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր: