Իտալիայում կարաբիները զենք է կիրառել միգրանտի դեմ, որը դանակով նրա վրա է հարձակվել: Ըստ ANSA գործակալության, հարձակում գործած միգրանտը սպանվել է:
Դեպքը տեղի է ունեցել Իտալիայի հարավային Կալաբրիա շրջանում, Սան Ֆերդինանդո քաղաքի ժամանակավոր ընդունման կենտրոնում: Կարաբիներն ու նրա գործընկերը միջամտել են կենտրոնի երկու միգրանտների վեճին՝ փորձելով բաժանել նրանց:
Արդյունքում միգրանտներից մեկը դանակահարել է իրավապահին, ինչից հետո զինվորականերն ատրճանակից կրակ է արձակել նրա ուղղությամբ:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, փաստի առիթով տեղի դատախազությունը հետաքննություն է սկսել, սակայն կարաբիների գործողությունը դիտարկվում է որպես թույլատրելի ինքնապաշտպանություն:




























