Տեսական եւ կիրառական քիմիայի միջազգային միությունն առաջարկել է Մենդելեեւի աղյուսակի նոր տարրը կոչել ռուսաստանցի ֆիզիկոս Յուրի Հովհաննիսյանի պատվին:
Հովհաննիսյանի պատվին ատոմային 118 թվի ներքո գտնվող տարրը կկոչվի՝ «օգանեսիում» (Og): Այս մասին գրում է ՌԲԿ-ն:
Ատոմային 115 թվի ներքո մեկ այլ տարր «մոսկովիում» (Mc) անունը կստանա:
Յուրի Հովհաննիսյանը Մենդելեեւի աղյուսակի ծանր տարրերի բացահայտման համահեղինակներից է (ռեզենֆորդիում, դուբնիում, բորիում):
Առաջին անգամ Մենդելեեւի պարբերական աղյուսակն ընդլայնվել է 2011 թվականին, երբ ավելացվել են 114-րդ եւ 116-րդ տարրերը:





























