Apple ընկերությունը պատրաստվում է փոխել հավելվածներ մշակողների հետ համագործակցության կարգը: Մասնավորապես, AppStore-ում հնարավորություն կհայտնվի տարեկան բաժանորդագրություն ձեւակերպել: Այս մասին The Verge-ին հայտնել է Apple-ի մարքեթինգի հարցերով փոխտնօրեն Ֆիլ Շիլերը:

Նորամուծության շնորհիվ ընկերությունը կիջեցնի ծրագրավորողների համար միջնորդադրամը: Այս պահին այն կազմում է հավելվածի 30 տոկոստը հօգուտ Apple-ի: Եթե օգտատերը տարեկան բաժանորդագրություն է ձեռք բերում, միջնորդավճարը կազմում է 15 տոկոս: Հավելվածները բաժանորդագրությամբ վաճառելու հնարավորություն կստանան բոլոր ծրագրավորողները, այդ թվում՝ խաղեր մշակողները:

Եվս մեկ նորամուծություն կլինի այս կամ կան այն հավելվածների գովազդի առկայությունը: Դա պայմանավորված է արտադրողների բողոքներով, որոնք գանգատվում են, որ իրենց «սոֆթ»-ը կորում է App Store-ի միլիոնավոր հավելվածների մեջ: