Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի Արտակարգ կոմիտեն որոշել է որակազրկել Նիգերիային: Պատճառն այդ երկրի իշխանությունների միջամտությունն է Նիգերիայի ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատանքին, հաղորդում է ESPN-ը: Նիգերիայի դատարանը որոշել էր արգելել ֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամներին իրականացնել իրենց գործառույթները, իսկ ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը ազգային մարզական կոմիտեի պարտադրանքով լքել էր պաշտոնը, երկրի առաջնությունն էլ մեկնարկել էր անցած մրցաշրջանի արդյունքում դուրս մնացած թիմերի մասնակցությամբ:

Որակազրկումն ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ ֆեդերացիայից հեռացված բոլոր պաշտոնյաները չեն վերադարձել աշխատանքի եւ չեն վերանայվել  բոլոր որոշումները: Նիգերիայի հավաքականն ու բոլոր ակումբները զրկվել են միջազգային մրցումների մասնակցելու իրավունքից: