Sony Corporation սպառողական էլեկտրոնիկայի ճապոնական արտադրողը բռնկման հավանականության պատճառով հետ է կանչում Panasonic ընկերության ավելի քան 1700 մարտկոց, որոնք օգտագործվում են Vaio նոթբուքների մեջ։ Այս մասին ասված է ԱՄՆ սպառողական արտադրանքի անվտանգության հանձնաժողովի հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Հաղորդագրության համաձայն՝ լիթիում–իոնային մարտկոցները կարող են գերտաքանալ, ինչը հանգեցնում է բռնկման կամ սպառողի մոտ այրվածքներ է առաջացնում։ Հետկանչը վերաբերում է Vaio սերիայի Sony շարժական համակարգիչների 18 մոդելներում տեղադրված մարտկոցներին։
Panasonic–ի մարտկոցները վաճառվել են առանձին եւ տեղադրվել են Sony ընկերության կողմից վերանորոգման շրջանակներում։





























