Կենսաբանները նկարահանել են, թե ինչպես են կարմրաչ շերեփուկների էմբրիոնները, գտնվելով դեռ ձկնկիթի ներսում, փրկվում օձերից: Նրանց կյանքին վտանգ սպառնալու դեպքում էմբրիոնները կարող են ձկնկիթից դուրս գալ ժամկետից 30 տոկոս շուտ: Շերեփուկը դա հասցնում է անել մեկ րոպեից էլ շուտ, փոխանցում է «Ռոսբալտ»-ը:
Նկատելով գիշատչի մոտենալը՝ էմբրիոնները սկսում են ձկնկիթի ներսում այս ու այն կողմ շարժվել՝ մեծ քանակությամբ հեղուկ արտադրելով, որը պարունակում է թաղանթը քայքայող ֆերմենտներ: Քիմիական գրոհը ֆիզիկական ազդեցության հետ թույլ է տալիս «արտահերթ» ազատվել պատյանից եւ լցվել ջուրը: Մեխանիզմն այնքան արդյունավետ է, որ օձի մոտենալու պահին շերեփուկների մինչեւ 80 տոկոսը հասցնում է փախչել ձկնկիթի միջից:
Ընդ որում, գիշատիչների կողմից չանհանգստացրած շերեփուկները երբեք ժամանակից շուտ դուրս չեն գալիս ձկնկիթի միջից:











