Ստամբուլում ոստիկանությունը արցունքաբեր գազով, ջրցան մեքենաներով եւ ռետինե փամփուշտներով ցրել է Ջհանգիր թաղամասում կազմակերպած խաղաղ ցույցը:

Հարյուրավոր մարդիկ հավաքվել էին տարերային ցույցի՝ իրենց բողոքը հայտնելով  Radiohead ռոք խմբի երկրպագուների վրա արմատական իսլամիստների հարձակման դեմ, ինչպես նաեւ պաշտպանելով աշխարհիկ պետության սկզբունքներն ու ազատ ապրելակերպի իրենց իրավունքը:

Ակցիայի մասնակիցները ձեռքերում պահել էին գարեջրի եւ գինու բաժակներ, հայտնում է Euronews-ը:

Հիշեցնենք, որ ծայրահեղականները ռոք խմբի սիրահարների վրա էին  հարձակվել հունիսի 17-ի երեկոյան՝ Velvet Indieground Records սրճարանում Radiohead բրիտանականմ ռոք խմբի նոր ալբոմի ցուցադրության ժամանակ: