«Ժառանգություն» կուսակցությունն առաջարկում է հետաձգել Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչման իր նախաձեռնած օրինագծի քվեարկությունը մինչեւ հաջորդ քառօրյա՝ հոկտեմբերի 25-29-ը: Այդ մասին Ազգային Ժողովի ամբիոնից հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: 

Նա պատճառաբանել է, թե մնացած խորհրդարանական ուժերի համար մտածելու ժամանակ կլինի: « Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչման օրինագիծը պետք է համախորհրդարանական նախաձեռնություն լինի»,- ասել է նա:

Նշենք, որ խորհրդարանն այսօր քննարկել է Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին «Ժառանգության» ներկաայցրած օրինագիծը: Խորհրդարանական մեծամասնությունը եւ կառավարությունը դեմ են հանդես եկել այս փուլում փաստաթղթի ընդունմանը: Դաշնակցությունը հայտարարել է, թե կողմ կքվեարկի, եթե այն ներկայացվի խորհրդարանի  քվեարկությանը, թեեւ մինչ այդ դեմ էր: