ԱՊՀ միջպետական վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2010թ. հունվար-օգոստոս ամիսների արդյունաբերական աճի տվյալները: Առաջին տեղում հայտնել է Ղրղըզստանը նախորդ տարվա համեմատ 20,8 տոկոս աճի տեմպերով:
Երկորրդ հորիզոնականում Հայաստանն է, որտեղ արդյունաբերության ոլորտում աճը կազմել է 11,5 տոկոս:
Երրորդ տեղը կիսել են Ղազախստանը, Ուկրաինան եւ Տաջիկստանը, որտեղ արդյունաբերությունն աճել է 10,9 տոկոսով:
Բելառուսում արդյունաբերությունն 8 ամիսների ընթացքում աճել է 9,8 տոկոսով, Ռուսաստանում՝ 9,2, Ուզբեկստանում՝ 8, Մոլդովայում՝ 5,2, Ադրբեջանում՝ 3,8 տոկոսով:
Միջինը ԱՊՀ երկրներում արդյունաբերական արտադրությունն աճել է 9 տոկոսով: Բացակայում են միայն Թուրքմենստանի տվյալները:




























