Յուլիա Տիմոշենկոյի դուստրը նորածին երեխայի հետ արդեն տանն է: Երեկոյան Կիեւի ննջարանային շրջանում գտնվող ծննդատուն է եկել Եվգենիայի ամուսինը` Արթուր Չեչոտկինը, ասված է ТСН-ի գիշերային թողարկման սյուժեում:

Նրանից հետո եկել է նորաթուխ տատիկը` բազմաթիվ թիկնապահների ուղեկցությամբ: Եվգենիային եւ երեխաներին դիմավորել են սպիտակ վարդերի ծաղկեփնջով: Բայց Տիմոշենկոյի ընտանիքն ամեն կերպ խուսափում էր տեսախցիկներից: 

Արդեն հաղորդվել է, որ «Բատկիվշչինայի» առաջնորդ Յուլիա Տիմոշենկոն տատիկ է դարձել: Նրա դուստրը` Եվգենիա Տիմոշենկոն երեխա է ունեցել: Տիմոշենկոն տատիկ է դարձել  56 տարեկանում: Նրա դուստրը` Ժենյան մայրիկ է դարձել 36-ում: Նորածին աղջկա հայրը բիզնեսմեն Արթուր Չեչոտկինն է: Նա Եվգենիայից փոքր է երկու տարով: Զույգը ծանոթացել է Օդեսայում երեկույթներից մեկին: