Հայաստանը գտնվում է «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակում, եւ միշտ չէ, որ Զինված ուժերում տեղի ունեցողը կարելի է լրատվամիջոցների օգնությամբ դարձնել լայն հասարակայնության սեփականությունը: ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ է հայտնել Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Մի՞թե կարելի է սեփական երկրի Զինված ուժերը այդքան նվաստացնել տարբեր հրապարակումներով»,- վրդովվել է նախարարը: Միաժամանակ նա ընդգծել է, որ դա չի ազդում հայկական բանակի մարտունակության վրա, քանի որ այն իր որակով պաշտպանում է Հայաստանի սահմանները:
«Եթե չլիներ հայկական բանակի մարտունակությունը, Ադրբեջանը վաղուց գործողություններ կսկսեր, եթե ոչ Հայաստանի, ապա Ղարաբաղի դեմ»,- վտահեցրել է նա:




























