Սինգապուրյան բանկերը հայտարարել են հաճախորդների համար նոր ծառայություն ներդնելու մասին: Հիմա առցանց-ռեժիմով դրամ փոխանցելու համար նրանք կարող են ներմուծել ոչ թե իրենց հաշվեհամարները, այլ ID-ները՝ սոցիալական ցանցերում:
Ըստ Financial Times-ի, սինգապուրյան բանկերի հաճախորդներին առաջարկվում է Facebook-ում իրենց հաշիվներին ամրակցել ID-ն կամ օգտատիրոջ անունը՝ Twitter-ում: Այդ դեպքում սինգապուրյան FAST համակարգի միջոցով ներբանկային դրամական փոխանցումներ կատարելիս հաճախորդները կարող են իրենց հաշիվները ներմուծել սոցցանցերում:
Նոր համակարգի փորձնական տարբերակը թողարկվելու է 2017 թվականի առաջին եռամսյակում:
Ըստ ՌԲԿ-ի, McKinsey HV Vinayak-ի վերլուծաբանն ընդգծել է, որ նորարարության գլխավոր խոչընդոտն անձնական տվյալների անվտանգության խնդիրն է:





























