Բրիտանացի թոշակառուն եւ պաշտոնաթող օդաչու Փիթեր Բրաունը եւ նրա ընկեր Մերվին Հաջեթը մեխանիկական սարք են ստեղծել, որը կարող է պատրաստել թոսթ, թերխաշ ձու, թեյ ու սուրճ,  հայտնում է Gazeta–ն։

Տեսանյութը, որը ցուցադրում է «ավտոմատացված» նախաճաշ պատրաստելու գործընթացը, մի քանի օրում YouTube–ում 90 հազար դիտում է հավաքել։

Բավական է սեղմել միայն մեկ կոճակ, եւ Sunday Morning Breakfast Machine (կիրակնօրյա առավոտյան նախաճաշ պատրաստելու սարք) կոչվող սարքը կպատրաստի տաք թեյ, թոսթ եւ խաշած ձու։

Անսովոր սարքի ստեղծման համար մոտ 3 ամիս ժամանակ է պետք եկել։