Յալթայում նկարչուհին ինքնատիպ արտ-նախագիծ է իրականացրել՝ Լենինի հուշարձանի հետ սեքսով զբաղվելով: Մարիա Շիմչուկը դրանով չի սահմանափակել եւ տեսագրել է կատարվածը: Հեղինակը տեսանախագիծը կոչել է «Էրոտիկ վանդալիզմ»:
Ըստ Life-ի, Մարիան ասել է, որ ամեն ինչ ինքնաբուխ է եղել: Նախագծի գաղափարը նրա մոտ տարիներ առաջ է ծնվել, սակայն կարողացել է այն կյանքի կոչել Ղրիմում էլեկտրական շրջափակման ժամանակ:
Հուշարձանները գտնվում են քաղաքի կենտրոնական հատվածներում, որոնց շուրջ միշտ մարդիկ են զբոսնում, իսկ ոստիկանները պարեկում են: Այդ պատճառով նկարչուհին կարողացել է «ստեղծագործել» միայն գիշերը: Աղջկան չի խանգարել նույնիսկ ցածր ջերմաստիճանը՝ 2-5 աստիճան տաքությունը. նախագիծն իրականացվել է դեկտեմբերից մայիս: Շիմչուկը Լենինին ամենաէրոտիկ կերպարն է համարում:











