Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 7-ի իր նիստում որոշել է նվազագույն աշխատավարձը բարձրացնել 2,5 հազար դրակով` 30 հազար դրամից դարձնելով  32,5 հազար: Աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարար Արթուր Գրիգորյանի խոսքով, նվազագույն աշխատավարձը բարձրացնելու հիմքը կառավարության միջինժամկետ ծախսերի ծրագիրն `:

Նկատենք, որ քանի որ Հայաստանում նվազագույն աշխատավարձը պետության կողմից սահմանված երաշխիք է, հետեւաբար փոփոխություններ պետք է կատարվեն նաեւ «Եկամտահարկի մասին» օրենքում: Այսինքն հիշյալ օրենքում չհարկվող նվազագույն շեմը 30 հազար դրամից պետք է բարձրացվի 32,5 հազար դրամի: