Հենց Հայաստանի իշխանություներն են Թուրքիային ակտիվորեն հրավիել տարածաշրջան: Այսօր` հոկտեմբերի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, հավելելով, որ Լեռնային Ղարաբաղի հարցում աշխարհը պետք է Արցախը եւ Հայաստանը դիտարկի որպես ինքնիշխան պետություններ:
«Հայաստանի հետ գործ ունեցողները պետք է հասկանան, որ Հայաստանը ճանաչում է Արցախը որպես ինքնիշխան, իսկ բանակցային գործընթացը դրանից չի տուժի, ինչպես պնդում են որոշ քաղաքական գործիչներ»,- ասաց նա:
Րաֆֆի Հովհաննիսյաի ներկայացմամբ, Հայաստանը որեւէ իրավական հիմք չունի բանակցել Արցախի անունից: «Եթե Ադրբեջանն իր համար որոշել է ճանաչման վերին առաստաղը. Հայաստանը պետք է կարողանա նույնպես քաղաքական, բարոյական իրավական իր տեսակետը հայտնել: Պատերազմի սպանալիքը դրանով չի մեծանա: Ընդհակառակը, միջազգային հանրությունը Հայաստանի հետ կսկսի խոսել այլ հարթության մեջ»,-ընդգծեց «Ժառանգության» ղեկավարն ու հավելեց. «Հայաստանի երեք նախագահներն էլ օրինավորության տարբեր աստիճաններով, չեն օգտվել այդ հրամայականից»:
Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ «Ժառանգությունը» 2008-ին միացավ Լեւոն Տեր-Պետրոսյանին, հաշվի առնելով, որ ԼՂ հարցում իրենց տեսակետները տարբեր են, «Ժառանգության» անդամ Ստեփան Սաֆարյանը պատասխանեց. «Լեւոն Տեր-Պետրոսյանը 2008-ին ասել էր, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծի ԼՂ ժողովուրդը: Սա այն նվազագույն բավարար պայմանն էր, որով «Ժառանգությունը» միացավ ընդդիմադիր թեկնածուին»:




























