«Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ընկերությունը քննարկում է 2011 թվականին այլլ բրենդով հանդես գալու հարցը։  Այս մասին այսօր` հոկտեմբերի 7-ին կայացած ասուլիսում հայտարարեց ընկերության գլխավոր տնօրեն Շեւքեթ Շայդուլինը:

ՀԿԵ-ն իրեն համարում է «ազգային փոխադրող», որով էլ պայմանավորվելու է նոր բրենդի ընտրությունը։ Նախապես քննարկվել է մեկ այլ տարբերակ, ըատ որի

«Ռուսական երկաթուղիներ» անվանը պարզապես պետք է ածանցվեր «Հայաստան» բառը, սակայն, ըստ Շայդուլինի, այն կհակասեր «ազգային փոխադրողի» գաղափարին։ Ռեբրենդինգ իրականացնելու համար հրավիրվել է միջազգային փորձ ունեցող մի ընկերություն։

Ռեբրենդինգն, ըստ Շայդուլինի, կնպաստի հայկական երկաթուղիների ինտեգրմանը միջազգային կառույցներին։ Մասնավորապես, ՀԿԵ-ն որոշել է վերադառնալ Համաշխարհային երկաթուղիների ընկերակցություն, ինչպես նաեւ անդամակցել Եվրոպական Միության եւ Սեւծովյան միության համապատասխան կառույցներին: