Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում երեւում է, թե ինչպես է համարձակ բայքերը փորձում միայնակ փակել մարդկանց ամբոխի մեջ մխրճված բեռնատարի ճանապարհը:
Բայքերը հասնում է մեծ արագությամբ ընթացող բեռնատարին եւ փորձում վարորդի կողմից բռնել մեքենայի դուռը: Մեկ վայրկյան անց նա հայտնվում է ահաբեկչի մեքենայի անիվների տակ: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ տղամարդը զոհվել է:











