Ուկրաինական «Պրոֆիլ» թերթի լրագրողուհի Վարվարա Ժլուկտենկոն օրերս Երեւանում հարցազրույց է անցկացրել վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ։ Զրուցը տեղի է ունեցել վարչապետի կաբինետում։

Ուկրաինուհին իր հոդվածում նկատել է, որ Հայաստանի վարչապետի կաբինետը շատ մեծ է եւ խորհրդային ձեւով անհարմար, իսկ աշխատանքային սեղանը լեցուն է թղթերով։ Ոկրաինուհին, ընդհանուր առմամբ, հիացմունքով է խոսել Հայաստանի վարչապետի մասին, նշելով, որ նա վարչապետ է նշանակվել ոչ թե իրավիճակի թելադրանքով, այլ որ իսկապես խորությամբ հասկանում է տնտեսությունը։