Բրիտանացի ֆիզիկոս գիտնականները մոտեցել են անտեսանելի անձրեւանոց ստեղծելուն: Scientific Reports-ի փոխանցմամբ, գիտնականները կարողացել են ուռուցիկ օբյեկտին հարթ դառնալ մակերեւութային ալիքների համար: «Մակերեւութային ալիքների տարածումը կարող են վերահսկվել հատուկ նանոնյութերի օգնությամբ եւ դա կիրառելի է ցանկացած ֆիզիկական երեւույթի նկատմամբ, որոնք կարելի է նկարագրել ալիքային հավասարումներով: Օրինակ ձայնի նկատմամբ»,-ասել է Լոնդոնի Մարիա թագուհու անվան համալսարանի աշխատակից Լուիջի Լա Սպադը՝ հավելելով, որ իրենց հայտնագործությունը հսկայական է եւ կարող է ոչ ավել, ոչ պակաս, հանգեցնել արդյունաբերական հեղափոխության:

Բրիտանացի գիտնականների կողմից հայտնաբերված նանոնյութը դիէլեկտրիկ մասնիկներից կազմված 7 շերտից բաղկացած յուրատեսակ «բուտերբրոդ» է: Շերտերն այնպես են կազմակերպված, որ յուրաքանչյուր էլեկտրամագնիսական ճառագայթ, որն ընկնում է նրա վրա, տրանսֆորմացվում է: