Հայաստանի Ազգային ժողովում շուրջ մեկ ժամ է՝ ընթանում են փակ քննարկումներ բանակում ստեղծված իրավիճակի շուրջ։ Քննարկումները տեղի են ունենում ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախաձեռնությամբ։ Բացի պատգամավորներից, քննարկումներին ներկա են նաեւ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ, մասնավորապես՝ Ռազմական ոստիկանության պետի պաշտոնակատարԱրամ Տեր-Սահակյանը, ռազմական դատախազության եւ քննչական ծառայության ներկայացուցիչը։ Նրանցից յուրաքանչյուրը ներկայացրել է իր ոլորտում առկա իրավիճակը։
Այս պահին իրենց հարցադրումներով հանդես են գալիս նաեւ խորհրդարանի պատգամավորները։ Մասնավորապես «Ժառանգություն» կուսակցությունը բարձրացրել է բանակում քաղաքացիական վերահսկողության ապահովելու հարցը։





























