Խորենացու փողոցում իրավիճակը շարունակում է լարված մնալ:

Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, ցուցարարներն աղբամանները բարիկադներ են սարքել եւ հրաժարվում են բացել ճանապարհը: Մի խումբ ցուցարարներ էլ փակել են Տիգրան Մեծ- Նար Դոս հատվածը եւ ոչ մի մեքենայի թույլ չեն տալիս անցնել: Այժմ Տիգրան Մեծի պողոտայի տվյալ՝ Խորենացու փողոցի հետ Քրիստափորի փողոցով միացող հատվածը երթևեկելի չէ։

Այս պահին տարածքում են գտնվում նաեւ հոգեւորականներ, որոնք փորձում են համոզել քաղաքացիներին ավելորդ լարվածություն չստեղծել եւ բացել ճանապարհը:

Նշենք, որ ոստիկանները մի քանի պատ կազմած կանգնած են:

Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին ժամը 21:30-ի սահմաններում բախումներ են եղել ցուցարարների եւ ոստիկանների միջեւ։