Ֆուտբոլի Ճապոնիայի հավաքականը Տոկիոյում նվազագույն հաշվով առավելության է հասել արգենտինացիների նկատմամբ: Հյուրերը հանդես են եկել ուժեղագույն կազմով, սակայն գրավել մրցակցի դարպասն այդպես չեն կարողացել: 90 րոպե խաղադաշտում է անցկացրել Լեո Մեսին, ինչի համար Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան ճապոնացիներից կստանա 200 հազար դոլար: Ճապոնացիների հաղթական գնդակն արդեն 19-րդ րոպեին խփել է Օկաձակին:




























