Թուրքիայի «ֆուտբոային դիվանագիտությունը», կիրառված Գերմանիայի նկատմամբ, այս անգամ, թերեւս, հաջողությամբ չի պսակվել:
Գեմանիայի քաղաքացիները այնուամենայնիվ չեն ցանկանում Թուրքիային տեսնել Եվրամիությունում: Emnid հասարակական կարծիքի ուսումնասիրման ինստիտուտի անցկացրած հարցումներով, դրա դեմ են արտահայտվել գերմանացիների 69 տոկոսըը, հաղորդում է գերմանական «Die Welt»ժը: Նման հեռանկարի օգտին հանդես են եկել հարցվածների 27 տոկոսը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հետեւում էին Գերմանիա-Թուրքիա ֆուտբոլային հանդիպմանը: Խաղըն ընթացել է Բեռլինում: Հավանաբար, Անկարան չի կորցրել առիթն ու սպոտից բացի այլ «արդիական» հարցեր բարձրացրել, այդ թվում երանավետ անդամակցության հարցը:
Նշենք, որ հանդիպումն ավարտվել է 3:0 հօգուտ գերմանացիների: Եւ դա պատահական չէ...





























