Ղրղըզստանում սկսվել են խորհրդանարական ընտրությունները: Ընտրական տեղամասերը բացվել են տեղի ժամանակով ժամը 8:00-ին:
Ամբողջ Ղրղըզստանի տարածքում ստեղծվել 2 289 ընտրական հանձնաժողով, եւս 44 ընտրատեղամաս կգործի երկրի տարածքից դուրս` Ղրղըզստանի դեսպանատների ու հյուպատոսությունների տարածքում, այդ թվում նաեւ Ռուսաստանի 15 քաղաքներում, որտեղ ապրում են ղրղըզ միգրանտներ:
Ընդհանուր առմամբ, ընտրական ցուցակներում գրանցված է 2,8 մլն քաղաքացի` 5,5 մլն բնակչություն ունեցող երկրում, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Ղրղըզստանի խորհրդարանական ընտրությունները անցկացվում են կուսակցական ցուցակներով: Խորհրդարանի (Ժոգորկու Քենեշ) 120 տեղի համար հավակնում են 29 կուսակցություններ: Ղրղըզստանի օրենսդրության համաձայն, ընտրությունների մասնակիցների տոկոսը նշանակություն չունի արդյունքներն ամփոփելու համար:





























