Հայաստանի կառավարությունը առանձին պետական ընկերություն կստեղծի իրանական գազի գնումների համար: Այդ մասին որոշումը կայացվել է կառավարության օգոստոսի 4-ի նիստի ժամանակ:
Մինչ այդ գնումների սուբյեկտի դերում Երեւանյան ՋԷԿ-ն էր ( հանրապետությունում իրանական գազի միակ սպառողը): Հիմա իրանական կողմի հետ շփումները որոշել են վերահանձնարարել պրոֆիլային ընկերությանը: «Էներգոիմպեկս» ՓԲԸ-ն կունենա 100 մլն դրամի (մոտ 2010 հազար դոլար) կանոնադրական կապիտալ:
Ավելի վաղ իրանական պետական լրատվական գործակալությունը հայտնել էր, որ Իրանն ու Հայաստանը ուզում են փոխել հայկական էլեկտրականությունը իրանական գազի հետ փոխանակելու սխեման: Եվ այսպես, իրանական գազի 1 խոր մ-ի դիմաց Հայաստանը մատակարարելու է ոչ թե 3, այլ 3.2 կՎտ/ ժ էլեկտրականություն: Ինչպես ավելի վաղ հայտնել է Հայաստանի էներգետիկայի նախարարությունը, վերջերս նախարար Լեւոն Յոլյանի՝ Իրան կատարած այցի արդյունքներով այդ երկրի նավթի նախարարության հետ ձեռք են բերվել պայմանավորվածություններ ոչ հեռավոր ապագայում գազային պայմանագրերի հարցով վերջնական իրավական լուծումների մասին:





























