«ՍիվիլՆեթ»-ը հրապարակել է զենքերը վայր դնելու բանակցությունների շուրջ «Սասնա ծռեր» խմբի անդամների եւ Վիտալի Բալասանյանի միջեւ տեղի ունեցած զրույցի ձայնագրությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ զրույցը կայացել է հուլիսի 29-ին:

Ավելի վաղ, «Հիմնադիր խորհրդարանի»՝ ընդհատակ անցած անդամ Գարեգին Չուգասզյանը խոստացել էր հրապարակել այդ ձայնագրությունը, եթե մինչեւ օգոստոսի 4–ը, ժամը 18։00–ն, չկայանա Սերժ Սարգսյանի եւ Ժիրայր հանդիպումը, որը բանակցությունների ժամանակ խոստացել էր Վիտալի Բալասանյանը։