Թուրքիայի Դատավորների եւ դատախազների բարձրագույն խորհրդի (HSYK) փոխնախագահ Քադիր Օզբեկը, խորհրդի 6 անդամների հետ հրաժարական է տվել։
Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝ Քադիր Օզբեկը մամուլի ասուլիս է հրավիրել եւ հայտարարել այդ մասին։ «Արդեն երկար ժամանակ է HSYK-ն գտնվում է հասարակության քնարկումների օրակարգում։ 2010-ի օգոստոսից HSYK-ին չի գործում։ Մեր դիմումները ոչ մի արդյունք չեն տվել։ Այդ պատճառով մենք հրաժարական ենք տալիս»,- նշել է Թուրքիայի Դատավորների եւ դատախազների բարձրագույն խորհրդի (HSYK) փոխնախագահ Քադիր Օզբեկը։
Փաստորեն, HSYK-ում մնացել է միայն նախագահը, ով Թուրքիայի արդարադատության նախարարն է եւ Խորհրդի գլխավոր խորհրդականը։
Թուրքական մամուլում շրջանառվում են տեսակետներ, որ դատախազների եւ դատավորների այս հրաժարականները ուղերձ են թուրքական իշխանություններին կամ էլ հերթական խաղ:
Ներկայումս HSYK-ում կա 7 անդամի պաշտոն, սակայն բարեփոխված Սահմանադրության համաձայն, տեղերի քանակը հասնելու է 22-ի։ Բացի այդ, Քադիր Օզբեկի պաշտոնավարությանը մնացել էր 1,5 ամիս։
Թուրքիայի ներկայիս իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության եւ HSYK-ի միջեւ մշտապես եղել է լարված հարաբերություններ։





























