Քաթարը հավակնում է ընդունել 2022-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը: Սակայն անկախ դրանից, այս երկրում որոշվել է կառուցել ստադիոն` արեւային մարտկոցներով, որոնց կուտակած էներգիայով հնարավոր կլինի ամբողջովին ապահովել ստադիոնի էլեկտրաէներգիայի ծախսը հանդիպումների ժամանակ: 

Lusail Iconic Stadium-ը կկառուցվի երկրի մայրաքաղաք Դոհայում եւ կունենա ուղտի թամբի տեսք, իսկ մարտկոցները տեղադրված կլինեն ոչ միայն ստադիոնի, այլ նաեւ կառույցի ավտոկայանատեղիի տանիքներին: Քաթարի հայտի ընդունման դեպքում, 86 հազարանոց ստադիոնը կընդունի աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը եւ եզրափակիչ հանդիպումը: