Հայությունը մատրյոշակների նման նստած է ադրբեջանցիների մեջ: Հոկտեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տարօրինակ հայտարարությամբ հանդես եկավ սոցիոլոգ, «Սոցիոմետր» հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը:
Նրա խոսքով, Ադրբեջանի իշխանական վերնախավի` խորհրդարանական ընտրություններում առաջադրված թեկնածունների 20-25 տոկոսը, այսինքն յուրաքանչյուր 4-րդ կամ 5-րդ թեկնածուն հայ է:
Անդրադառնալով Ադրբեջանում իշխանափոխությանը, սոցիոլոգն ասաց, որ ընդդիմությունն այդ գործում ոչինչ չունի անելու, քանի որ իշխանափոխություն լինելու է հենց իշխանության ներսում:
Ահարոնյանը հույս է հայտնել, որ նոյեմբերի 7-ին Ադրբեջանում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունները երկրի համար որակական փոփոխություններ կբերեն:
«Ավտորիտար համակարգն այնտեղ չի կարող երկար մնալ: Ադրբեջանն իր կառուցվածքով շատ փխրուն է»,-վերջում հավելեց սոցիոլոգը:





























