Կուբան բարեկամական հարաբերություններ ունի հետխորհրդային բոլոր երկրների, այդ թվում՝ Հայաստանի եւ Ադրբեջանի հետ, ուստի Հավանան ուշադիր հետեւում է այդ երկրների իրավիճակին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին տված հարցազրույցում հայտարարել է հայաստանում Կուբայի դեսպան Խուան Վալդես Ֆիգերոան:
Նա նշել է, որ Կուբան անհանգստանում է հետխորհրդային տարածքում առաջացած հակամարտությունների կապակցությամբ: «Այդ համատեքստում Կուբան հանդես է գալիս միջազգային սկզբունքների հիման վրա ղարաբաղյան կարգավորման խաղաղ կարգավորման օգտին: Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի բանակցությունների հիման վրա, որոնք պետք է հանգեցնեն փոխընդունելի որոշման»,- ասել է դեսպանը՝ հավելելով, որ Կուբան ափսոսում է, որ հետխորհրդային երկրների միջեւ նման հակամարտություն է ծագել:





























